Հայաստանը կշարունակի ԵԱՀԿ-ի հետ ակտիվ գործակցությունը - Mediamax.am

5344 դիտում

Հայաստանը կշարունակի ԵԱՀԿ-ի հետ ակտիվ գործակցությունը


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպմանն այսօր ասել է, որ հայկական կողմը պատրաստակամ է շարունակել ԵԱՀԿ-ի հետ ակտիվ փոխգործակցությունը։

Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանն արժեւորում է ԵԱՀԿ-ն՝ որպես տարածաշրջանային կարեւոր հարթակ, եւ վերջինիս հետ տարբեր բնագավառներում համագործակցությունը նշանակալի տեղ է զբաղեցնում երկրի արտաքին քաղաքական օրակարգում։

 

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ հայկական կողմի համար ԼՂ բանակցային գործընթացում առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը, իսկ գործընթացի առաջմղման համար կարեւոր է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորումը։ ԱԳ ղեկավարն առաջնային է որակել նախկին պայմանավորվածությունների անշեղ կատարումը, հրադադարի ռեժիմի խախտումների եւ ռազմատենչ հռետորաբանության դադարեցումը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին