«Անլուծելի հարցեր չկան». կայացել է Պուտինի եւ Փաշինյանի հանդիպումը - Mediamax.am

5625 դիտում

«Անլուծելի հարցեր չկան». կայացել է Պուտինի եւ Փաշինյանի հանդիպումը


Լուսանկարը` Sputnik


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Կրեմլում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

«Քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման առանցքային հարցեր, ինչպես նաեւ համագործակցությունը ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում», - հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

 

Մեդիամաքսը նշում է, որ սա Պուտինի եւ Փաշինյանի երրորդ հանդիպումն է եւ առաջինը՝ դեմ առ դեմ ձեւաչափով:

 

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ հանդիպման սկզբում Վլադիմիր Պուտինն ասել է.

 

«Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները զարգանում եմ բոլոր ուղղություններով՝ դա վերաբերում է համագործակցությանը քաղաքական, ռազմական, անվտանգության եւ տնտեսական ոլորտներում»:

 

«Չնայած որոշակի հոռետեսությանը, որն առկա եւ հայկական, եւ ռուսական մամուլում, եւ սոցիալական ցանցերում, ես կարծում եմ, որ մեր հարաբերությունները շատ բնական եւ դինամիկ են զարգանում», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարեւորելով երկկողմ կապերի ողջ ներուժի բացահայտումը:

 

Նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում «չկան անլուծելի հարցեր»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին