Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Էմանուել Մակրոնի հետ - Mediamax.am

5647 դիտում

Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Էմանուել Մակրոնի հետ


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում։

Այցի շրջանակներում վարչապետը հանդիպում կունենա Էմանուել Մակրոնի, Ֆրանսիայի գործարար շրջանակների եւ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ, հաղորդում են կառավարությունից:

 

Մեդիամաքսը նշում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը հանդիպել էին 2018 թվականի հուլիսին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում։

 

Նրանք, մասնավորապես, խոսել էին հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի մասին:

 

«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել գագաթնաժողովը։ Հանձնառու ենք այն ամենաբարձր մակարդակով կազմակերպելուն։ Շնորհակալ ենք Ֆրանսիային նախապատրաստական աշխատանքներում ցուցաբերվող աջակցության համար»,- ասել էր վարչապետը:

 

Էմանուել Մակրոնն ընդգծել էր, որ իր երկիրը պատրաստ է շարունակել բարեկամ Հայաստանի հետ սերտ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը՝ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առեւտրատնտեսական: Նա վստահություն է հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Երեւանում կանցկացվի բարձր մակարդակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին