Հայ-վրացական հարաբերությունները փայլուն են, ասել է Փաշինյանը - Mediamax.am

5422 դիտում

Հայ-վրացական հարաբերությունները փայլուն են, ասել է Փաշինյանը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները փայլուն են, եւ խնդիր կա այդ կապերի տնտեսական բաղադրիչը բովանդակային մակարդակին համապատասխանեցնելու»:

Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երեւանում՝ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպման արդյունքներով:

 

«Իմ կարծիքով՝ այս այցի արդյունքներով նոր խթան կհաղորդվի Հայաստանի եւ Վրաստանի քաղաքական, հումանիտար եւ տնտեսական հարաբերություններին: Վրաստանի վարչապետի կողմից շատ ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել եւ մենք լիովին պաշտպանում ենք այդ ծրագիրը: Կոնկրետ խնդիր է ձեւակերպվել՝ առաջիկա տարիների ընթացքում փոխադարձ առեւտրաշրջանառությունը հասցնել $ 1 մլրդ-ի մակարդակին»,- ասել է Հայաստանի վարչապետը:

 

Նրա խոսքով՝ այս հավակնոտ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է ճանապարհային քարտեզ:

 

Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ փոխադարձ ամեն այցից հետո հայ-վրացական կապերը դառնում են ավելի բարեկամական:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին