Մնացականյանն ու Մամեդյարովն առաջիկայում կհանդիպեն - Mediamax.am

4496 դիտում

Մնացականյանն ու Մամեդյարովն առաջիկայում կհանդիպեն


ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրանն Բալայանը
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրանն Բալայանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման վերաբերյալ «առաջարկություն եւ պայմանավորվածություն կա»։

«Մենք նախընտրում ենք դրա մասին հայտարարել՝ Մինսկի խմբի համանախագահների եւ ադրբեջանական կողմի հետ համաձայնեցված կարգով»,-լրագրողների հետ զրույցում ասել է Տիգրան Բալայանը։ 

 

«Այդ համաձայնեցվածին հետեւելը նաեւ վկայում է մեր պատասխանատու վերաբերմունքի մասին։ Մենք ունենք սահմանված ժամկետ, թե երբ է դրա մասին հայտարարվելու»,- հավելել է ԱԳՆ  խոսնակը։

 

 

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման հնարավորությանը՝ Տիգրան Բալայանն ասել է, որ «այս պահին հանդիպում նախատեսված չէ»։ 

 

Մեդիամաքսը նշում է, որ սեպտեմբերի վերջին Նյու Յորքում տեղի է ունենալու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանը, որին կմասնակցեն ՀՀ վարչապետը եւ արտգործնախարարը։

 

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները վերջին անգամ հանդիպել էին այս տարվա հուլիսի 11-ին Բրյուսելում։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին