Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Ժնեւ - Mediamax.am

3193 դիտում

Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Ժնեւ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 12-13-ն աշխատանքային այցով մեկնում է Ժնեւ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին։

ԱԳՆ-ում նշել են, որ նախարարը բացման խոսքով հանդես կգա Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված քննարկմանը, ելույթով հանդես կգա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանում։

 

Մնացականյանն ու Մամեդյարովն առաջիկայում կհանդիպեն

Նախատեսված է նաեւ Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ-ի մարդու իրավունքների նորանշանակ գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին