Պուտինը կայցելի Հայաստան, հայտնել է Պեսկովը - Mediamax.am

5050 դիտում

Պուտինը կայցելի Հայաստան, հայտնել է Պեսկովը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կժամանի Հայաստան:

Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: 

 

«Այցի ժամկետները կհստակեցվեն»,- ասել է նա:

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպումը կայացել էր սեպտեմբերի 8-ին: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահին հրավիրել է Երեւան, եւ հույս ունի, որ Պուտինը պաշտոնական այցով Երեւանում կլինի ամենամոտ ժամկետներում:

 

Սա կլինի Փաշինյանի եւ Պուտինի հինգերորդ հանդիպումը՝ մայիսի 8-ից ի վեր: 

 

Սեպտեմբերի վերջին օրերին Վլադիմիր Պուտինը նախատեսում է այցելել Ադրբեջան: 

 

Մեդիամաքսը նշում է, որ Վլադիմիր Պուտինը վերջին անգամ Երեւան է այցելել 2016թ. հոկտեմբերին՝ ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստի մասնակցելու նպատակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին