Համբերատար աշխատում ենք ՀԱՊԿ-ի հետ, ասել է ԱԳ նախարարը - Mediamax.am

5804 դիտում

Համբերատար աշխատում ենք ՀԱՊԿ-ի հետ, ասել է ԱԳ նախարարը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված վերջին միջադեպը քննարկվել է ՀԱՊԿ շրջանակում։

Հակառակորդի կրակոցից Տավուշում զինծառայող է զոհվել

 

«ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որի շրջանակում ապահովում ենք մեր միասնական անվտանգությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳ նախարարը։

 

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ «ՀԱՊԿ-ի կողմից միջադեպին պաշտոնական արձագանք լինել-չլինելը չի նշանակում, որ այդ կազմակերպությունում մենք մեր գործառույթը չենք իրականացնում»։

 

«Մենք համբերատար աշխատում ենք մեր գործընկերների հետ»,- հավելել է նախարարը։

 

 

Սեպտեմբերի 19-ին Տավուշի մարզում ադրբեջանական կողմի կրակոցից զոհվել էր ՀՀ պայմանագրային զինծառայող Հայկազ Մաթեւոսյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին