«Գործընկերները չպետք է խրախուսեն սպառազինությունների մրցավազքը» - Mediamax.am

2628 դիտում

«Գործընկերները չպետք է խրախուսեն սպառազինությունների մրցավազքը»


Ռուդոլֆ Միխալկան եւ Զոհրաբ Մնացականյանը
Ռուդոլֆ Միխալկան եւ Զոհրաբ Մնացականյանը

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ «միջազգային գործընկերները պետք է ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին եւ ավելացնում անկայունության վտանգները»։

Այս մասին ԱԳ նախարարի պաշտոնակատարը հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ՝ նորանշանակ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկայի հետ հանդիպմանը։

 

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնահարցին՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է անվտանգության եւ խաղաղության մթնոլորտի ձեւավորումը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին