Զոհրաբ Մնացականյան․ Բանակցությունների դինամիկան պահպանվում է - Mediamax.am

4297 դիտում

Զոհրաբ Մնացականյան․ Բանակցությունների դինամիկան պահպանվում է


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ասել է, որ ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հերթական հանդիպման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։

«Դինամիկան պահպանվում է։ Մենք երբեւէ սպասեցնել չենք տվել եւ դինամիկայի առումով բավական ակտիվ ենք առաջ շարժվել ու մտադրություն չունենք փոխելու մեր մոտեցումը։ Ժամկետների մասին կհայտարարվի բոլոր կողմերի հետ համաձայնություն ձեռք բերելուց հետո»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը։

 

Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 20-ին Վաշինգտոնում, իսկ մինչ այդ՝ ապրիլի 15-ին՝ Մոսկվայում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին