Իրանի դեսպանն ասել է, որ «ցանկացած ագրեսորի ձեռքը կկտրվի բազկից» - Mediamax.am

4890 դիտում

Իրանի դեսպանն ասել է, որ «ցանկացած ագրեսորի ձեռքը կկտրվի բազկից»


Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանը
Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանն ասել, որ իր «թշնամիների չեն կարող մտածել Իրանի սահմանները խախտելու մասին, քանի որ նման խելահեղության եւ ամենաչնչին քայլի դեպքում ցանկացած ագրեսորի ձեռքը կկտրվի բազկից»:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին Իրանի դեսպանությունից, դիվանագետն այդ մասին ասել է` նախօրեին Երեւանում հանդես գալով Իրանի Իսլամական Հանրապետության բանակի օրվան նվիրված միջոցառմանը:

 

Միջոցառմանը ներկա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն ասել է, որ Իրանի բանակը պետության եւ տարածաշրջանային հավասարակշռության կարեւոր գործոն է:

 

Միջոցառման սրահում ցուցադրվել էին Իրանի պաշտպանական արդյունաբերության առաջընթացի մասին պատմող նյութեր, որոնք ներկայացրել են իրանական արտադրության ռմբակոծիչ օդանավերը, անօդաչու օդանավերը, սուզանավերը, հակաօդային համակարգերը, զրահատեխնիկան, հրթիռները եւ էլեկտրոնային սարքավորումները:

Մեր ընտրանին