Եվրամիությունն ու Հայաստանը հաջողությամբ ավարտել են Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու բանակցությունները - Mediamax.am

9497 դիտում

Եվրամիությունն ու Հայաստանը հաջողությամբ ավարտել են Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու բանակցությունները


Զոհրաբ Մնացականյանը
Զոհրաբ Մնացականյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական Միությունն ու Հայաստանն այսօր հաջողությամբ ավարտել են բանակցություններ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) մասին, որը հանդիսանում է Ասոցացման համաձայնագրի անբաժան մասը:

Այս մասին Մեդիամաքս-ը տեղեկացել է Եվրոպական Հանձնաժողովից:

 

Այսօր Երեւանում կայացած բանակցությունների 7-րդ փուլում կողմերը համաձայնության են եկել առանցքային կետերի շուրջ, որոնք նոր հիմք կծառայեն Հայաստան-ԵՄ առեւտրային հարաբերությունների համար:

 

ԽՀԱԱԳ-ը կամրապնդի Հայաստանի տնտեսական ինտեգրումը ԵՄ-ի հետ եւ ավելի լավ պայմաններ կստեղծի ապրանքների եւ ծառայությունների փոխադարձ հասանելիության համար: Բացի դրանից, ԽՀԱԱԳ-ի շնորհիվ Հայաստանի տնտեսության կարեւոր ոլորտները կհամապատասխանեցվեն ԵՄ-ի չափանիշներին:

 

Անկախ հետազոտության համաձայն, ԽՀԱԱԳ-ի շնորհիվ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի տնտեսությունը տարեկան կստանա լրացուցիչ 146 մլն եվրո` ՀՆԱ-ն ավելացնելով 2.3 %-ով: Սպասվում է, որ ԽՀԱԱԳ-ի շնորհիվ Հայաստանի արտահանումը կաճի 15.2% -ով, իսկ ներմուծումը` 8.2%-ով:

 

Եվրոպական Միությունն ու Հայաստանը Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) բանակցությունները սկսել էին 2010թ. հուլիսին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին