ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ - Mediamax.am

5121 դիտում

ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին

Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցներ է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ` այսօր Վիեննայում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ԱՄՆ պետքարտուղարն այդ մասին ասել նոյեմբերի 18-ին Վաշինգթոնում` Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուի հետ համատեղ ճեպազրույցում:

 

«Վերջին 72 ժամերի ընթացքում ես զրուցել եմ նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի հետ: Շուտով կայանալու է նրանց հանդիպումը: Մենք կոչ ենք անում գործընթացն առաջ տանել ու կշարունակենք ներգրավված մնալ», - ասել է Ջոն Քերին:

 

Ահմեթ Դավութօղլուն իր հերթին ասել է, որ ԼՂ կարգավորման թեմայով Թուրքիան խորհրդատվություններ է անցկացնում ինչպես Մինսկի խմբի համանախագահների, այնպես էլ երկկողմ շփումների միջոցով:

 

«Հուսով ենք, որ այս սառեցված հակամարտությունը շուտով կավարտվի, խաղաղություն պարգեւելով ոչ միայն Կովկասում, այլեւ դրա սահմաններից դուրս: Ուրախ եմ, որ ԱՄՆ-ն եւ Թուրքիան համակարծիք են այս հարցում: Հուսով ենք, որ նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպումը արդյունավետ կլինի», - ասել է Ահմեթ Դավութօղլուն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին