ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը ներողություն է խնդրել «F… the EU» բառերի համար - Mediamax.am

3688 դիտում

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը ներողություն է խնդրել «F… the EU» բառերի համար


Վիկտորիա Նուլանդը
Վիկտորիա Նուլանդը

Լուսանկարը` The Huffington Post


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ Եվրամիության գործընկերներից ներողություն է խնդրել կոպիտ արտահայտության համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նախօրեին համացանցում հայտնվել է Վիկտորիա Նուլանդի եւ Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայատի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի օգնականը, մասնավորապես, ասել է` «F… the EU»:

 

ԱՄՆ պետքարտուղարոթյան խոսնակ Ջեն Պսակին հրաժարվել է հաստատել կամ հերքել ձայնագրության իսկությունը: Միաժամանակ, նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ առաջիններից մեկը ձայնագրությունը տարածել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին