Լիլիթ Պողոսյան. Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը - Mediamax.am

2736 դիտում

Լիլիթ Պողոսյան. Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը


Լիլիթ Պողոսյանը
Լիլիթ Պողոսյանը

 

Մարդն այնքան մեծ է, որքան նա ընդունակ է սիրելու ուրիշներին:

 

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

 

Դավիթի ձեռքը բռնած Գոհար տատը մտավ հիվանդանոց։ Սիրտը դողաց, շուրթերը սկսեցին շարժվել. աղոթում էր թոռան ու այն երեխաների համար, որոնց տեսավ  հիվանդանոցի նստարաններին նստած՝ խողովակներով կապկպված։ Դավիթը գիտեր, որ գտնվում է հիվանդանոցում, և  նրան ասել էին, որ մի վերջին անգամ բարի բժիշկը նրան պիտի զննի՝ հասկանալու գլխացավերի պատճառը, որանք այդքան անհանգստացնում էին նրան։ Այդ ասելիս մայրը լաց էր եղել, լացել  էր նաև տատիկը, իսկ տան մնացած անդամները  պատերին էին նայել՝  ասես փորձել էին  թաքցնել  ինչ-որ բան։

 

Սպիտակ խալաթով բժիշկը իսկապես որ բարի էր։ Շատ զգույշ զննեց Դավիթին, հետո ցույց տվեց  խաղալիքներով լի անկյունը և առանձնացավ տատի հետ։ Նա Գոհար տատին ցույց էր տալիս տարօրինակ լուսանկարներ՝ մատնանշելով մի սև կետ, որը հաջորդ նկարների մեջ ավելի ցայտուն ու պարզ էր երևում։ Դավիթի ուշադրությունը գրավեցին այդ լուսանկարները, բայց նա զարմացավ, երբ տեսավ, որ բժշկի վերջին՝ «Պետք է տեղափոխել արտերկիր» նախադասությունից հետո  տատիկը չկարողացավ զսպել արցունքները ու լաց եղավ։ Դավիթն արագ փափաթվեց տատին, զգաց, որ մի բան պիտի ասի ու ասեց.

 

- Տատի՜, տե՛ս,  այն տղան ժպտում է, դե ուրեմն  դու մի՛ լացի։

 

Բժշկի կիսաբաց դռան արանքից երևաց նիհար ու գունատ մի տղա, որը հենվել էր պատին և տեղաշարժվում էր բուժքրոջ օգնությամբ, բայց ժպտում էր՝ պայքարելվ։

 

- Դուք հո՞  չեք հանձնվի,- հարցրեց բժիշկը՝ սեղմելով Գոհար տատի  ուսը։  

 

Հաջորդ օրն իսկ  արդեն լուրը տարածվել էր ամբողջ գյուղով։ Բոլորը գիտեին, որ Դավիթի գլխում գոյացել է չարորոկ ուռուցք, բայց ոչ մեկը  չէր համարձակվում բարձրաձայն ասել հիվանդության անունը։ «Էն զհար»-ը դարձավ այն բառը, որը փոխարինեց բժշկական տերմինաբանությանը։ Հարևաննեը սկսեցին հինգրոպեանոց այցելությունները՝ Գոհար տատի գրպանը աննկատ մտցնելով  թոշակի մի մասը։ Տատի արցունքոտ աչքերը ասում էին երախտիքի այն խոսքերը, որը դժվարանում էր արտաբերել շուրթերը, իսկ սիրտը խոստանում էր, որ փոխհատուցելու է ամեն բան։

 

Երևանյան քիմիոթերապիաները շատ չօգնեցին Դավիթին. դանդաղել էր ուռուցքի աճը, բայց վտանգը դամոկլյան սրի պես ճոճվում էր օդում։ Պետք էր, որ շատ շտապ բարին հաղթի։ Եվ բարու գաղափարը միավորեց շատ մարդկանց տարբեր երկրներից։ Մարդկանց սրտերում եփվեց մարդահումքը՝ վերածվելով մարդասիրության, ու բարին ճառագեց զանգերի, նամակների, բարեմաղթանքների ու այցերի տեսքով։ Այցելուների մի մասը Դավիթի ընկերներն էին։ Հինգերորդ դասարանի երեխաները առաջին անգամ Դավիթին տեսան երկար դադարից հետո՝ գլուխը մի- փոքր մեծացած, աչքերը լայնացած և ամբողջույամբ ճաղատ.  նրանք առաջին անգամ հանդիպեցին քաղցկեղին, որը, սակայն, չէր կարողացել փոխել սիրելի ընկերոջ  զուլալ ժպիտը։ Բարի ճանապարհ մաղթելուց հետո ժպիտը միակ բանն էր, որ ընկերները ցանկացան հիշել այդ օրվա հանդիպումից։

 

Երկար պայքարից հետո  Դավիթն ապաքինվեց և օգնեց ապաքինվել շատերին։ Բարություն անողների սրտերում բաիրն ավելացավ, իսկ ավելացած մասը կրեց «Դավիթ» անունը։ Իսկ երբ մի-քանի ամիս հետո Դավիթի զուլալ ժպիտը ծիծաղ դարձած զրնգաց ողջ դպրոցով մեկ, այդ ժամանակ նրան դիմավորեցի ուռա՜-ներով ու ծափերով։

 

Դավիթը հաղթեղ... բայց մի՞թե դա միայն Դավիթի հաղթանակն էր...  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին