2001 դիտում

Անի Պողոսյան. Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը


Անի Պողոսյանը
Անի Պողոսյանը

Մարդը չի կարող միշտ հերոս լինել,
բայց միշտ մարդ մնալ  պարտավոր է

Յոհան Վոլֆգանգ Գյոթե


Հումանիզմի մասին խոսելիս առաջին դժվարությունը, որն ի հայտ է գալիս, վերջինիս ճիշտ սահամանում տալն  է: Իհարկե, կան դասական   բառեր, որոնցով սահմանվում   է հումանիզմը,  ինչպես օրինակ իրավունք, որը թույլ  է  տալիս մարդուն տնօրինել սեփական կյանքն այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Հումանիզմը կոչ է անում մարդկանց հանդուժող լինել իր  նմանի հանդեպ, ընդունել, որ վերջինս նույնպես ունի նույն իրավունքները, որն ունի ինքը, չթերագնահատել ու չվիրավորել դիմացինի արժանապավությունն ու նմանատիպ այլ բաներ: Բայց, եթե փորձենք ի մի բերել այս կարճ ու երկար նախասություններն ու մի միտք կազմել, ապա վերջինս հետևյալ տեսքը կունենա՝ հումանիզմը մարդու նկատմամբ հոգատար վերաբերմունքն է: Անասելի պարզ ու հստակ սահմանված միտք: Բայց, եթե տեսականորեն այս միտքը դժվար չէր արտահայտել, ապա նույն բանը դժվարությամբ կարելի է ասել պրակտիկայի մասին:  Երբեմն մենք այնքան զբաղված ենք լինում մեր աշխատանքով, առօրեական հոգսերով, որ հումանիզմ կոչված   «մանրուքի»  մասին մտածելու համար ուղակի ժամանակ չենք ունենում: 

Մի տեսակ մարդն  առավել շատ  կապնվել է զենքի,  քան սեփական խղճի հետ, մի տեսակ մեր չափից շատ ազատությունը մեզ անտարբեր է դարձրել դիմացինի նկատմամբ, մի տեսակ մենք սկսել  ենք ապրել «քանի իմ ետևից չեն եկել, ուրեմն  ամեն ինչ լավ է» սկզբունքով, մի տեսակ մեր անսահմանափակ դարը մեզ դարձրել է սահմանափակ, մորթապաշտ ու եսասեր, մի տեսակ սովորական է դարձել ահաբեկիչների, պայթյունների, գլխատվածների ու գլխատողների մասին խոսեը, մի տեսակ աշխարհը  դատարակվել է մարդկանցից, ծարավ է  մնացել էթիկական նորմերին, բարոյական սկզբունքներին, ճիշտ ու սխալի հարաբերական տարբերակումներին, իր տեսակին հանդուրժելու պատրաստ մարդկանց: Մի տեսակ մեր տեխնիկական դարը  հումանիզմի համար ժամանակ չունի. զբաղված է նոր  զենքերի արտադրմամբ ու հների նորացմամբ:  Մարդն այս ընթացքում հասցրել է իր համար նոր Աստված ստեղծել՝ Զենքի Աստված: Հին Աստվածն այլևս ծեր է ու  թույլ, որևէ բանի ոչ պիտանացու: Նոր Աստվածն էլ իր հերթին  սահմանում է նոր սկզբունքներ ու օրենքներ,  որոնց  կենտրոնում ոչ մարդն է կանգնած, և  ոչ էլ մարդասիրությունը: Հասնելով այս  կետին հասկանում ես, որ հասրակության մեջ էքստրիմալիզմը գլուխ է բարձրացրել, որովհետև մարդիկ փորձում են ապրել առանց խղճի, մոռանալ սրտի տեղն ու փախչել սեփական բնությունից: Մարդկանց մի կաթիլ երջանկություն  է պակասում, մի կաթիլ սեր դիմացինի հանդեպ, մի կաթիլ համբերություն: Մարդկանց հումանիզմն է պակասոմ: Հումանիզմի կոնցեպտը խնդիր ունի թարմացվելու ու վերամշակվելու, նորովի սահմանվելու: Հումանիզմն այլևս հոգու ու մարմնի ներդաշնակություն չէ, Աստծո հետ հավասարվելու ցանկությունը չէ, փոխարենը հումանիզմը քո նմանին սիրելու  ու վերջինիս երջանկության մեջ քո լուման ունենալու  ցանկությունն է: Հումանիզմը չպետք ամրապնդվի պասիվ խղճահարությամբ, հակառակը հումանիզմը պետքէ ծնի ակտիվ պատրաստակամություն ՝ ձեռք մեկնելու, համգործակցելու, մի խոսքով հումանիզմն արվեստ է՝ օգնության արվեստը: Հումանիզմն ուշադրության տեսակ է, սիրո , համերաշխ ապրելու պատրաստակամություն, սեփական «ես»-ը մեծ «մենք»-ին խառնելու կարողություն, մի խոսքով հումանիզմը սիրելու արվեստն է : Հումանիզմը ուրիշի կրոնի, ազգային պատկանելության, ազգային արժեքների արտաքին տվյալների նկատմամբ հարգանքն է, մի խոսքով հումանիզմը հարգելու արվեստն է: Եվ վերջապես, ամենահեշտ ուղին ընտրելու փոխարեն ընտրիր բարդը ՝մարդ լինելու արվեստը: Հասարակության առաջ գնալու շանսեր են պետք, հասրակությանը նոր հումանիստներ են պետք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am