Դավիթ Մնացականյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

5593 դիտում

Դավիթ Մնացականյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


Բնության ամենակատարյալ էակը, էվոլուցյոն օղակի վերևում կանգնած՝ դա մարդն է:  Ապացուցված է, որ առանց հավաքական կոլեկտիվ ապրելակերպի, մարդը գոյատևել չէր կարող և սոցիումի մասնիկը լինելով՝ մենք բոլորս մի մեծ շղթայի օղակ ենք դառնում, երբ ընտանիք ենք կազմում: Սակայն այս մասին չէ, որ պետք է խոսեմ և նշեմ, որ հայ ազգը կաղում է «կոլեկտիվ գործելակերպ»-ից:

 

Բոլոր ժամանակաշրջաններում մարդ արարածը՝ անկախ սեռից, փնտրում է իր կեսին, ընկերոջը, այն միակին: Թերևս ոչ միայն գենը շարունակելու պարզագույն բնազդի մղմամբ, այլ հենց այստեղ է, որ բանականության արտահայտումը և գերիշխումը, ուղղորդում է մադուն: Իզուր չէ, որ տարբեր լեզուներում կան ասացվացքներ՝ ուղղված այն մտքին, որ ամեն մարդ իր նմանին է ընտրում, թե՛ ինտելեկտուալ առումով, թե՛ սեփական ինքնագնահատման մակարդակից ելնելով, և եթե այն պահին, երբ ընտրություն ես կատարում, դու բավականին հասուն ես որպես անձ, դու կընտրես արժանի մարդու: Ուշադի՛ր խնդրում եմ. արժանի, ոչ թե կատարյալ, քանզի կատարելությանը չկա սահման, և ոչ ոք կատարյալ չի կարող լինել: Մի փնտրեք կատարյալին, սակայն կարող էք կատարյալ ընտրություն, կատարել և ըմբռնել նրան, լրացնելով այդ անկատար տեղերը՝ եկող սերդներին այդպիսով ավելի «կատարյալ» դարձնելով:

 

Ընկեր ասելով` ես պատկերացնում եմ մի մարդու, ում վստահում ես, ով ընդունում է քեզ, և դու էլ ընդունում ես նրան այնպիսին, ինչպիսին որ կա, ում համար պատրաստ ես ինքդ քեզ զոհասեղանին դնել և օգնել ցանկացած իրավիճակում: Բնականաբար այս հատկանիշները պետք է վերագրել կնոջը, քանի որ կինը ունակ է լինել լավագույն ընկեր: 

 

Որպես ապագա ամուսին՝ ես գիտակցում եմ, որ կայուն ընտանիքը կառուցվում է և շարունականան ծաղկում է փոխադարձ հարգանքի և սիրո մթնոլորտում: Այդուհանդերձ, ինչու հաճախ, որոշ դեպքերում այդ սերը չի կանաչում ամեն գարնան հետ կամ մադկանց դեպքում ամեն օր, քանզի մարդը գարուն է կրում իր մեջ գիտակցաբար՝ ուղղակի ցանկություն է պետք այն պարգևելու: Հենց այստեղ է, որ պետք է շեշտել, որ մարդիկ իրար չեն հասկանում և հրապուրանքից ու զգացմունքներից զատ՝ նրանք ընկերներ չեն և չեն կիսում այդ փոխադարձ վստահության անսահման եզրերը: 

 

Այժմյան ռիթմիկ կյանքում առավել, քան երբեք, կա ռեսուրսների պակաս և ամենակարևորը դա ժամանակի ռեսուրսն է՝ որով մեր կյանքը չափել ենք սովորել: Այդ ժամանակի լուսավոր և հիշարժան պահերը երջանկության պահերն են, որոնց համար ապրում ենք ու արարում:

 

Առաջին իսկ պահից, երբ հայացքս նրան գտավ բազմաթիվ դեմքերի մեջ, երբ նա նույնիսկ չէր կասկածում իմ գոյույթյան մասին, ես պարզապես գիտեի, որ մենք ընդմիշտ միասին ենք լինելու: Այդ օրվանից անցել է ուղիղ 250 օր և այս պահի դրությամբ` երեք ժամ ու կես: Վերջերս մեր նշանադրությունն էր, և ասել որ ես երջանիկ եմ, քիչ է, քանի որ ես գտել և սիրել եմ մի մարդու, ով ծանոթության առաջին պահից սկսած ինձ ընկեր է դարձել: Կարճ ժամանակ անց ես հասկացա, թե ինչու են բոլոր կռիվները և զոհողությունները հանուն կանանց, թե ինչու է կյանքը լիարժեք, երբ կողքիդ կա կին-ընկեր, քանի որ կինը մեծ ուժ է և թերևս շարժիչը մարդկության:  Առանց բարձր խոսքերի և խոստումների ես գիտեմ ու վստահում եմ նրան: Իհարկե, ինչպես գիտենք, ցանկացած երկարատև կամ «հավերժական» հարաբերությանների հիմքում ընկած է փոխադարձության սկզբունքը, անյպես էլ կին և ամուսին պատվարբեր հարաբերությանների մեջ, պետք է տալ անմնացորդ և ջրել սիրո ծաղիկը, որպեսզի այն ծաղկի: Այնդուհանդերձ, ծաղկունքը ունի պարբերականություն և դժվարին պահերին «ընկերը» մեր մեջ պետք է գործի անցնի ու խոսի, պինդ գրկի, հասկանա, այդպիսով պահպանի ընտանիքը և կին-ամուսին կապը: 

 

Ցավո'ք, մեր այժմյան կյանքում գլոբալ և տեղական զարգացումների զանազան պատճառներով դժվար պահերը կրկնապատկում են, և հենց հիմա է, որ ստուգման է դրվում կին և տղամարդ հարաբերությունը՝ աշխարհով մեկ, առավել քան երբեք, և այն տղամարդը, որը չեր հասցրել ընկեր տեսնել իր կնոջ մեջ, տանուլ է տալիս, քանզի շարունակական և հետևողական չի լինում իր զգացմունքներում: Ինչու եմ նշում միայն տղամարդուն, քանզի կարծում եմ, որ որպես տղամարդ՝ պետք է պատասխանատվությունը մեզ վրա վերցնենք և մեր միակ, սիրելի, հարազատ ու այդքան նուրբ ընկերներին ևս մեկ անգամ պաշտպանենք ու թույլ լինելու ոչ դյուրին, կանացի հատկանիշը իրագործելու պատիվը տանք:

 

Կինը ընկեր էր, կինը ընկեր է, և կինը լավագույն ընկեր կմնա բոլոր ժամանակաշրջաններում: Ընդմիշտ սիրե՛ք, հարգե՛ք և մեծարե՛ք ձեր կանանց, առանց պատճառի և անվերապահորեն, քանզի ինչպես ասացի, ժամանակը քիչ է և կյանքն էլ կարճ, բայց սերը հավերժ է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին