Համլետ Պողոսյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

2425 դիտում

Համլետ Պողոսյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


Ես հայ քրիստոնյա տղամարդ եմ, իսկ քրիստոնյա աշխարհը կին և տղամարդ հարաբերությունների սկզբնակետն ընդունում է Ադամ և Եվա հարաբերությունները: «Ինչո՞ւ Ադամը կերավ եդեմի խնձորը» հարցին բոլորը միաբերան պատասխանում են. «անհնազանդություն էր Աստծուն»: Իսկ գուցե կինն էր ուժեղ, որ կարողացավ տղամարդու կամաարտահայտությունն ուղղորդել, իսկ գուցե կնոջ արժանիքներն էին վեհ ու բարձր, որ տղամարդը ցանկացավ զոհաբերել հեշտ ապրելու հնարավորությունը հանուն կնոջ: Եվ, ի վերջո կնոջ արժանիքները ինչ-որ իմաստով հավասարվում են աստվածայինին, չէ՞ որ Աստված` ինքը ցանկացավ, որ մարդ արարելու կարողունակությունը լինի միայն Աստծունը և կնոջը:

 

Այս օրինաչափությունը մեր օրերի համար էլ է բացարձակ ճշմարտություն, քանի որ աստվածային օրենքները հավերժ են, ուստի կնոջ արժանիքները հավերժական գնահատանքի են արժանի:

 

Ես հայ քրիստոնյա տղամարդ եմ և իմ ընտանիքում կնամեծարությունը այնքան բարձր հիմքերի վրա է դրված, որ մինչև օրս այս երկրի սահմանադրությունն այդքան արժանապատիվ տեղ չի գտել իր համար: Եվ այս ամենը սկսվեց առաջին իսկ պատահաբար, կամ գուցե անհրաժեշտաբար հանդիպումից, առաջին ժպտացող հայացքից, ամոթխած ու շիկնած, վառվող այտերից և …

 

Մի քանի տարիների հարաբերությունների ընթացքում ժպտացող հայացքը վերածվեց ժպտացող աչքերի, իսկ ամոթխած ու շիկնած այտերը որպես ընծա էին տրվում ինձ «ես էլ քեզ եմ սիրում» արտահայտության փոխարեն: Այդ տարիների հարաբերություններն օգնեցին մեզ հասկանալու, որ մենք կարող ենք օրինակելի ընտանիք ստեղծել, որ ձևավորել ենք փոխըմբռնման և նվիրումի մեծ դաշտ, որ ապագայի տեսլականը երկուսիս համար միաձև էր և հոգեհարազատ: Այս ամենը հասկանալուց հետո ես խոստացա իմ «պստիկին», որ ես իրեն այնպես եմ սիրելու, որ Աստղիկը նախանձի ու մինչ առանց այն էլ խոշոր աչքերը չափերով կկրկնապատկվեին` չափսերով գերազանցելով ջայլամի ձվերը, ես ավելացրեցի, որ խոսքը սիրո աստվածուհու մասին է: Այդ ժամանակ «պստիկիս» աչքերը թրջվեցին և ես նրան երկրորդ խոստումը տվեցի. ամբողջ կյանքում նվիրել արտասունքներ, բայց միայն ուրախության արգանդից ծնված: Հենց այս նշանաբանով առաջ շարժվելով  առաջին արցունքները ես նվիրեցի «պստիկիս» եկեղեցում, երբ աստվածային կնիքը դրվեց մեր միությանը. դա մեր հարսանյաց արարողության օրն էր: Երկրորդ անգամ այդ արցունքները նվիրեցի, երբ նա իմացավ, որ մայրանալու է: Երրորդը կնվիրեմ այն օրը, երբ մեր ընտանիքը կհամալրվի նոր պստիկով:

 

Իմ ամենօրյա աղոթքներում Տիրոջից խնդրում եմ այս արցունքների շարունակությունը ապահովելու կարողություն:

 

Ես քրիստոնյա հայ տղամարդ եմ և ինձ տրվել է ընտանեկան ներդաշնակություն, խաղաղություն և ի վերջո, երջանկություն: Այո, ես երջանիկ եմ, որովհետև իմ անկողնում, իմ օջախում և իմ մտքերում նույն տիրուհին է, իմ կինը, իմ ընկերը, իմ «պստիկը», իմ ամենան…

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին