Արթուր Մանուչարյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

1986 դիտում

Արթուր Մանուչարյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


Ապրել  ու սիրել  հանուն սիրո

Երբեք չեմ մտածել, որ կկարողանամ անմնացորդ սիրել ու սիրվել, ապրել ու մեռնել, լինել ու չլինել…

 

Երևի մի լավ բան արած կամ, որ Աստված քեզ ինձ մոտ ուղարկեց: Դու դարձար այն միակը ով սովորեցրեց ինձ ապրել նորովի, գնահատել կյանքը իր թերություններով ու առավելություններով: Փոխեցիր էությունս, դարձար հույսիս ու լույսիս աղբյուրը, իմ հավատարիմ կինն ու ընկերը, ում կարող եմ  սիրել ու վստահել անմնացորդ:

 

Մեր առաջին հանդիպումը մաշտոցի պողոտայում պատահական չէր, թեկուզ դրանից հետո մենք երկու ամիս չհանդիպեցինք, բայց դա չխանգառեց, որ հետագայում  միասին լինենք … ի վերուստ էր տրված  և  օրհնված մեր միասնությունը:

 

Ինձ իմանալով, հասկանում ես, որ չեմ սիրում խոսել զգացմունքներիս մասին, բայց այսօր բացառություն կանեմ , թեկուզ պատճառ հանդիսացավ մրցույթը, կարողացա համառոտ , բայց բովանդակալից բարձրաձայնել քո հանդեպ ունեցած զգացմունքներս:

 

Վերջում կասեմ ամենակարևորը… Շնորհակալ եմ քեզ, որ դու կաս, շնորհակալ եմ, որ ինձ ստիպում ես ժպտալ, պարզապես  շնորհակալ եմ, որ իմն ես…

 

Ես  սիրում  եմ  քեզ…

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին