Ալեքսանդր Ռեւզին. «Ավրորա»-ն առանձնաhատուկ արարողություն է - Mediamax.am

exclusive
41912 դիտում

Ալեքսանդր Ռեւզին. «Ավրորա»-ն առանձնաhատուկ արարողություն է

Ալեքսանդր Ռեւզինը
Ալեքսանդր Ռեւզինը

Լուսանկարը` Էդգար Բարսեղյան/«Ավրորա»

Լուսանկարը`


«Ավրորա» մրցանակաբաշխության բեմադրիչ Ալեքսանդր Ռեւզինը դեկտեմբերի 10-ին Երեւանում վարպետության դաս անցկացրեց, որից հետո պատասխանեց Մեդիամաքսի հարցերին:

 

- Դուք բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումների եւ արարողությունների հեղինակ եք: Ինչո՞վ էր դրանցից տարբերվում «Ավրորան»:

 

- «Ավրորա»-ն յուրահատուկ մրցանակաբաշխություն է: «Ավրորա»-ի առջեւ որոշակի նպատակներ եւ խնդիրներ էին դրված, որոնք դուրս էին այս սահմաններից, որոնք ընդունված հեռուստատեսությունում։

 

«Ավրորա»-ին մասնակցում էին շատ կարեւոր ու շատ տարբեր մարդիկ` քաղաքականության, բիզնեսի եւ շոու-բիզնեսի աստղեր։ Այնուհանդերձ, այդ մարդիկ մեկ թեմա էին քննարկում՝ ինչ է մարդասիրությունը եւ ինչպես պետք է ժամանակակից հասարակությունը վերաբերվի դրան։ Այդ մարդիկ մարդասիրության գաղափարի կրողն էին։ Նրանք հոգու եւ սրտի թելադրանքով աշխարհի տարբեր ծայրերում եւ տարբեր միջոցներով ձգտում են իրագործել մարդկային կյանքի վեհագույն իմաստը։ Նրանք կյանքի իմաստը գտել են այլ մարդկանց ծառայելու մեջ, եւ դա շատ կարեւոր է։

 

-Հայաստանում նախկինում նման ծավալի եւ մակարդակի արարողություններ չէին անցկացվել: Դա Ձեր աշխատանքում հավելյալ խնդիրներ առաջացրե՞ց:

 

- Ռուբեն Վարդանյանի եւ մյուս կազմակերպիչների ջանքերի շնորհիվ մեզ հաջողվեց հաղթահարել բոլոր առաջացող դժվարությունները: Կարո՞ղ էինք միջոցառումն ավելի լավ անցկացնել: Իհարկե: Բայց մենք կարողացանք կյանքի կոչել այն, ինչ նախատեսել էինք: Իսկ թե ինչ եղանակներով, դա արդեն կարեւոր չէ: Բոլորը կենտրոնացած էին արդյունքի վրա եւ պատկերացնում էին, թե ինչպիսին պիտի լինի արարողությունը, ինչի շնորհիվ մենք կարողացանք իրականացնել նախագիծը:

 

- «Ավրորա»-ի բեմադրման ընթացքում ի՞նչն էր առավել դժվար:

 

-Այն, որ ես հայերեն չեմ խոսում:

 

- Ինչը՞ առավել հիշվեց առաջին «Ավրորայից»:

 

-Հիշվեց այն, որ մարդիկ, ովքեր «Ավրորա» մրցանակի հավակնորդներն էին, ամբողջապես համապատասխանում էին մարդասիրության իմ պատկերացումներին: Թիմը, որն իրականացրեց մրցանակաբաշխությունը, ամբողջապես համապատասխանում էր իմ պատկերացումներին այն մարդկանց մասին, ովքեր պետք է նման մրցանակաբաշխություն անեն: Խելացի, տաղանդավոր, խորաթափանց, կրթված մարդիկ են: «Ավրորա»-ի թիմը համախոհների հրաշալի թիմ է, որը միավորված է մեծ գաղափարի շուրջ: Նրանք պարզապես աշխատավարձի համար աշխատող մարդիկ չեն:

Ալեքսանդր Ռեւզինը Ալեքսանդր Ռեւզինը

Լուսանկարը` Էդգար Բարսեղյան/«Ավրորա»

-Ինչպե՞ս աշխատեցինք Ջորջ Քլունիի հետ: Շփման մեջ նա ինչիպիսի՞նն է:

 

-Չափազանցություն կլինի ասել, թե ես աշխատել եմ Ջորջ Քլունիի հետ, բայց շփման այն պահերը, որ մենք ունեցանք բեմում, այն խնդրանքները, որոնք անհրաժեշտ էր կատարել, նա փայլուն իրականացրեց` սցենարական ընթացքը բարելավելու եւս մի քանի տարբերակներ առաջարկելով: Նա կյանքի հանդեպ նորմալ վերաբերմունք ունեցող սովորական մարդ է, հստակ հասկանում է մասնագիտությունը եւ բացարձակ պրոֆեսիոնալ է: Իսկապես մեծ անհատականություն եւ մեծ դերասան է:

 

Ալեքսանդր Ռեւզինի հետ զրուցել է Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին