Արցախի ժողովրդի պատմական ընտրությունն անշրջելի իրականություն է, ասել է ՀՀ նախագահը - Mediamax.am

2653 դիտում

Արցախի ժողովրդի պատմական ընտրությունն անշրջելի իրականություն է, ասել է ՀՀ նախագահը


Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսօր հպարտորեն կարող է կանգնել աշխարհի բոլոր այն երկրների շարքում, որոնք շահեկանորեն տարբերվում են իրենց կազմակերպվածությամբ, հզոր բանակով եւ պետական կուռ կառույցներով»:

Սերժ Սարգսյանն այդ մասին ասել է Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձում:

 

«Արցախի ժողովրդի պատմական ընտրությունն այլեւս անշրջելի իրականություն է», - ասել է Հայաստանի նախագահը:

 

«Ժողովրդավարության խորացումը, մշակութային ու կրթական վերելքը, ինչպես նաեւ տնտեսական աճի տեմպերը ԼՂՀ-ում տպավորում են ոչ միայն մեզ: Արցախը եւ՛ իրեն, եւ՛ աշխարհին արդեն ապացուցել է, որ կայացած եւ ծաղկուն պետություն լինելու համար ունի հզոր քաղաքակրթական պաշար:

 

Մեզ պարտադրված պատերազմը եւ սահմանների երկայնքով իրականացվող պարբերական սադրանքները ոչինչ են այն հզոր ոգու համեմատությամբ, որ առաջնորդում է արցախցուն եւ ողջ հայությանը: Այդ ոգին առաջնորդեց մեր հերոսներին դեպի ազատամարտ եւ այդ ոգին է մեզ այսօր առաջնորդում դեպի արարում», - ասել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին