ԼՂ կարգավորման բացառիկ եւ միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, հիշեցրել է Անրի Ռենոն - Mediamax.am

3154 դիտում

ԼՂ կարգավորման բացառիկ եւ միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, հիշեցրել է Անրի Ռենոն


Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բացառիկ եւ միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն է:

«ԼՂ կարգավորումը գտնվում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների իրավասությունների շրջանակում: Մի քանի օրից Փարիզում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն էլ եւս մեկ անգամ կվերահաստատի, որ այս խնդրի կարգավորման համար բանակցություններից բացի այլ ճանապարհ չի կարող լինել»,- այսօր լրագրողներին Երեւանում ասել է Անրի Ռենոն, ով ավարտում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը:

 

Դեսպանը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ Փարիզում կայանալիք Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը նոր լիցք կհաղորդի ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցություններին եւ կնպաստի կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին