Անջեյ Կասպշիկը կլինի ՄԻ-24 ուղղաթիռի անկման վայրի մոտակայքում - Mediamax.am

exclusive
4552 դիտում

Անջեյ Կասպշիկը կլինի ՄԻ-24 ուղղաթիռի անկման վայրի մոտակայքում


Անջեյ Կասպշիկը
Անջեյ Կասպշիկը

Լուսանկարը` www.osce.org


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը կայցելի անցած շաբաթ Ադրբեջանի Զինված ուժերի կողմից խոցված ՄԻ-24 ուղղաթիռի կործանման վայրի մոտակա տարածքը:

Այս մասին Մեդիամաքս-ին հայտնել են ԵԱՀԿ-ի հաղորդակցության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում՝ ձեռնպահ մնալով այլ մանրամասներ հաղորդելուց:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին Ստեփանակերտում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ քննարկել էր շփման գծում տիրող իրավիճակը:

 

Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոցվել էր ԼՂՀ ՄԻ-24 ուղղաթիռը: Ադրբեջանը շարունակաբար լարված իրավիճակում է պահել ուղղաթիռի անկման վայրը, ինչը թույլ չի տվել հայկական կողմին մոտենալ ուղղաթիռին եւ պարզել անձնակազմի ճակատագիրը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին