Ուղղաթիռի անկման վայրը «գտնվում է ԼՂՀ ՊԲ վերահսկողության տակ» - Mediamax.am

3486 դիտում

Ուղղաթիռի անկման վայրը «գտնվում է ԼՂՀ ՊԲ վերահսկողության տակ»


Լուսանկարը` ԼՂՀ ՊՆ մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ Պաշտպանության բանակն այսօր հայտարարել է, որ «ինչպես Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անկման վայրը, այնպես էլ ողջ առաջնագիծը գտնվում է հայ դիրքապահների մշտական վերահսկողության տակ»:

ԼՂՀ ՊԲ-ն տեղեկացնում է, որ պաշտպանության բանակի առաջապահ ուժերը ձեռնարկել եւ ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թույլ չտալու համար հակառակորդին մոտենալ ուղղաթիռի անկման վայրին:

 

«Վերջին շրջանում շփման գծի ողջ երկարությամբ շեշտակիորեն աճել են հակառակորդի կողմից իրականացվող հրադադարի ռեժիմի խախտումները:

 

Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվում հատկապես ս.թ. նոյեմբերի 12-ին շփման գծի արեւելյան հատվածում՝ թշնամու կողմից խփված հայկական ուղղաթիռի անկման վայրի ուղղությամբ: Միայն նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը նշված հատվածում ադրբեջանական բանակը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 190 անգամ, որից 8-ի դեպքում՝ նռնականետից եւ խոշոր տրամաչափի այլ զինատեսակներից», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին