Հատուկ գործողության շնորհիվ տարհանվել են օդաչուների մասունքները - Mediamax.am

9010 դիտում

Հատուկ գործողության շնորհիվ տարհանվել են օդաչուների մասունքները


Լուսանկարը` wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ Պաշտպանության բանակն իրականացրել է հատուկ նշանակության գործողություն՝ հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու եւ դրանից բխող խնդիրներ լուծելու համար:

«Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու եւ դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության:

 

Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները եւ ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

 

Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու զինվոր: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել», - ասված է Պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին