Արցախի վարչապետը հանգստացրել է «չար լեզուներին» - Mediamax.am

4599 դիտում

Արցախի վարչապետը հանգստացրել է «չար լեզուներին»


Լուսանկարը` Helen Simpson


Երեւան: Մեդիամաքս: Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր անդրադարձել է Հայաստանի կողմից ԼՂՀ-ին տրամադրվող միջպետական վարկի վերաբերյալ շահարկումներին:

«Եթե ԼՂՀ բյուջեի ծախսերում 2000 թվականին ՀՀ-ից ստացված միջպետական վարկը կազմել է մոտ 73 տոկոս, իսկ 2007թ.-ին՝ 60 տոկոս, ապա 2015թ.-ին այն կկազմի մոտ 52 տոկոս: Միջպետական վարկը ձեւավորվում է երկու կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի հիման վրա, իսկ Հայաստանի պետբյուջեի ընդհանուր եկամուտներում Արցախի տնտեսությունը եւս լուրջ մասնակցություն ունի՝ մաքսային եւ հարկային վճարների տեսքով, որոնք կազմում են միջպետական վարկի գերակշիռ մասը», - ասել է վարչապետը՝ հանդես գալով ԼՂՀ Ազգային Ժողովում:

 

«Հետեւաբար, չար լեզուները թող իմանան, որ Արցախին տրամադրվող միջպետական վարկը Հայաստանի քաղաքացիների հաշվին չի կատարվում, եւ ԼՂՀ քաղաքացիները եւս մասնակցություն ունեն այդ գումարների ձեւավորման գործում: Այո՛, մենք հարգում ենք բոլոր նրանց, ովքեր օգնում են Արցախին, մասնակցում են բարեգործական եւ տնտեսական ծրագրերին, բայց նաեւ պետք է գնահատել Արցախի զարգացման տեմպերը, որն արդյունք է ակտիվ ներդրումային քաղաքականության», - ասել է Արայիկ Հարությունյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին