ԼՂՀ-ն կոչ է անում չքաղաքականացնել անհայտ կորածների բացահայտումը - Mediamax.am

7569 դիտում

ԼՂՀ-ն կոչ է անում չքաղաքականացնել անհայտ կորածների բացահայտումը


Լուսանկարը` ԼՂՀ Արտաքին գործորի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կարծում են, որ անհրաժեշտ է բացառել անհայտ կորած անձանց բացահայտման խնդրի շուրջ քաղաքական շահարկումները:

Այս մասին նշվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Թոմաս Հալյեի միջեւ հուլիսի 28-ին կայացած հանդիպմանը:

 

Կողմերը քննարկել են անհայտ կորածների ճակատագրի բացահայտմանն առնչվող հարցերը։

 

«Ընդգծվել է, որ խնդիրը կրում է բացառապես հումանիտար բնույթ, եւ անհրաժեշտ է բացառել այն քաղաքական շահարկումների առարկա դարձնելու ցանկացած փորձ»,- ասված է ԼՂՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին