Եթե Կազանում Ադրբեջանը ցուցաբերի կառուցողականություն, կարելի է ակնկալել դրական արդյունքներ, Բարաք Օբամային ասել է Սերժ Սարգսյանը - Mediamax.am

4260 դիտում

Եթե Կազանում Ադրբեջանը ցուցաբերի կառուցողականություն, կարելի է ակնկալել դրական արդյունքներ, Բարաք Օբամային ասել է Սերժ Սարգսյանը


Բարաք Օբամա եւ Սերժ Սարգսյան (արխիվային լուսանկար)
Բարաք Օբամա եւ Սերժ Սարգսյան (արխիվային լուսանկար)

Լուսանկարը` www.ekhokavkaza.com


Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

ԱՄՆ նախագահը կարևորել է վաղը Կազանում տեղի ունենալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, Մեդիամաքս-ին հայտնեցին ՀՀ նախագահւ մամուլի ծառայությունից:  

Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Սերժ Սարգսյանի առաջնորդության համար և Դովիլի հայտարարության համատեքստում կարևորել Կազանում առաջընթացի արձանագրումը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բարաք Օբամային՝ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության կարգավորման գործընթացին հետևողական աջակցության համար:  Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդները միշտ ձգտել են հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման, և եթե Կազանում ադրբեջանական կողմը ցուցաբերի կառուցողական մոտեցում, ապա կարելի է ակնկալել դրական արդյունքներ:

ՀՀ և ԱՄՆ նախագահները քննարկել են նաև երկկողմ համագործակցության հարցեր:    

 

 

Մեր ընտրանին