Արցախում մեկնարկել է մարդահամարը - Mediamax.am

exclusive
2607 դիտում

Արցախում մեկնարկել է մարդահամարը


Լուսանկարը` Սոնա Փափազյան


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկել է մարդահամարը:

ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի վարչությունից Մեդիամաքսին հայտնել են, որ մարդահամարը կազմակերպելու եւ անցկացնելու համար ստեղծված են Հանրապետական, Ստեփանակերտի քաղաքային եւ 7 շրջանային հանձնաժողովներ, 9 մարդահամարի, 90 հրահանգչական եւ 501 հաշվային տեղամասեր:

 

Մարդահամարը կտեւի մինչեւ դեկտեմբերի 9-ը ներառյալ: Նախնական տվյալները հայտնի կլինեն 2016թ. ապրիլի սկզբին, իսկ վերջնականը` 2016թ. ավարտին:

 

Նշենք, որ համաձայն «Մարդահամարի մասին» ԼՂՀ օրենքի` Արցախում մարդահամար է անցկացվում 10 տարին մեկ եւ սա հանրապետության անկախության պատմության մեջ երկրորդ տարիներին թվով 2-րդն է:

 

«2005թ. անցկացված առաջին մարդահամարից հետո մեր երկրում տեղի են ունեցել սոցիալ-տնտեսական էական փոփոխություններ, բնակչության թվաքանակի, տեղաբաշխման, սոցիալ-ժողովրդագրական, տնտեսական ակտիվության, տնային տնտեսությունների  բնակության պայմանների, կենսամակարդակի եւ այլ բնութագրիչների հետ կապված: Տնտեսական եւ սոցիալական բարեփոխումների ուղի բռնած Արցախի համար շատ կարեւոր է ապահովել մարդահամարների պարբերաբար անցկացումը, քանի որ դրանց արդյունքներն էական նշանակություն կունենան երկրի պետական եւ տնտեսական քաղաքականության մշակման, պլանավորման եւ կառավարման համար»,- նշել են ԼՂՀ ԱՎԾ Մարդահամարի վարչությունում:

Վարչությունում ընդգծել են նաեւ, որ մարդահամարը հնարավորություն կտա ուսումնասիրել հասարակական եւ տնտեսական մակարդակներում տեղ գտած փոփոխություններն ու կանխորոշել հետագա առաջընթացի նոր ուղղություններն ու սկզբունքները:

 

2005թ. մարդահամարի տվյալներով՝ ԼՂՀ բնակչության թիվը կազմել է 137 հազ. մարդ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին