Մանրամասներ Արցախում կիրառված Harop ԱԹՍ-ների մասին - Mediamax.am

10606 դիտում

Մանրամասներ Արցախում կիրառված Harop ԱԹՍ-ների մասին


Իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարք
Իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարք

Լուսանկարը` http://cdn.i24news.tv


Երեւան: Մեդիամաքս: Ռազմական թեմաները լուսաբանող ամերիկյան հեղինակավոր Jane’s Defence Weekly շաբաթաթերթը գրում է, որ Ադրբեջանի զինված ուժերը վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում հայկական դիրքերի դեմ օգտագործել են իսրայելական արտադրության Harop/Harpy 2 անօդաչու թռչող սարքերը, որոնք արտադրության օրվանից առաջին անգամ են կիրառվել ռազմական գործողությունների ժամանակ:

 

Պարբերականը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի՝ ապրիլի 4-ին հրապարակած տեսանյութում երեւում է, թե ինչպես է իսրայելական IAI կոնցեռնի արտադրության Harop/Harpy 2 ԱԹՍ-ը փորձում որսալ գետնին նշված թիրախը մինչեւ կբախվի վերջինիս հետ:

 

Պարբերականը հիշեցնում է, որ տարածաշրջանային մի քանի ԶԼՄ-ներ հաստատել են տեսանյութի հավաստի լինելը, եւ դրանց հաղորդմամբ, Harop-ն ոչնչացրել է առաջնագծի մոտ գտնվող հայ կամավորական ջոկատի ավտոբուսը: 

 

Harop-ը «կամիկաձե» անօդաչու թռչող սարք է, որ թիրախի հայտնաբերման դեպքում կարող է վերածվել ինքնակառավարվող ինքնաթիռ-արկի: Harop-ի արագությունը 185 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ ավելի քան 500 կմ: Ուղիղ տեսանելիության հնարավորությունը թույլ է տալիս այն կառավարել մինչեւ 150 կմ հեռավորության վրա:

 

2015 թ.-ի հունիսին IAI-ն հայտնել էր, որ ավարտել է Harop ԱԹՍ-ի ցուցադրական թռիչքները օտարերկրյա պետության համար, որի անունը չէր բացահայտվում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին