ՀՀ դեսպանն իսկապես այցելել է Իսրայելի ԱԳՆ - Mediamax.am

exclusive
6601 դիտում

ՀՀ դեսպանն իսկապես այցելել է Իսրայելի ԱԳՆ


Իսրայելի ԱԳՆ
Իսրայելի ԱԳՆ

Լուսանկարը` https://en.wikipedia.org


Երեւան: Մեդիամաքս: Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը (նստավայրը՝ Կահիրե) այս շաբաթ իսկապես այցելել է Երուսաղեմ եւ հանդիպումներ ունեցել այդ երկրի ԱԳՆ-ում։

Այս տեղեկությունը Մեդիամաքս-ի հետ զրոյցում հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

 

«Հայաստանի դեսպանն ամիսը առնվազն մեկ անգամ այցելում է Իսրայել եւ մի շարք հանդիպումներ ունենում այդ երկրի արտաքին գործերի նախարարությունում։ Այնպես որ որեւէ արտառոց բան այդ այցում չկա»,- ասել է Բալայանը։

 

Մինչդեռ իսրայելական հեղինակավոր «Հաարեց» թերթն այսօր գրել է, որ Արմեն Մելքոնյանը հանդիպել է Իսրայելի ԱԳՆ-ի Եվրասիական վարչության պետ Դան Օրիանի հետ եւ պաշտոնական բողոք ներկայացրել Ադրբեջանին իսրայելական արտադրության զենք եւ, մասնավորապես, անօդաչու թռչող սարքեր մատակարարելու կապակցությամբ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին