Նկատվում է Ադրբեջանի զինուժի կուտակումներ ու տեղաշարժ - Mediamax.am

7765 դիտում

Նկատվում է Ադրբեջանի զինուժի կուտակումներ ու տեղաշարժ


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ Պաշտպանության բանակը հայտնում է, որ առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է Ադրբեջանի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր:

«Չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր: ՊԲ առաջապահ զորամասերը հետեւում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների»,- հայտնել են ԼՂՀ ՊԲ-ում:

 

Այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտումներ գրեթե չկան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին