ՀՀ կառավարությունը կքննարկի ԼՂՀ ճանաչման օրինագիծը - Mediamax.am

7824 դիտում

ՀՀ կառավարությունը կքննարկի ԼՂՀ ճանաչման օրինագիծը


Լուսանկարը` ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունը մայիսի 5-ի նիստում կքննարկի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման օրենքի նախագիծը:

Նախագիծն ԱԺ-ում ներկայացրել էին պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Հրանտ Բագրատյանը:

 

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի եւ Արցախի միջեւ քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում՝ արտաքին գործոնները»,- նշված է կառավարության եզրակացության մեջ:

 

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 4-ին հայտարարել էր Արցախի անկախության ճանաչման հնարավորության մասին:

 

«Եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն եւ ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- հայտարարել էր ՀՀ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին