Արցախում զինվոր է վիրավորվել - Mediamax.am

2057 դիտում

Արցախում զինվոր է վիրավորվել


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում հուլիսի 29-ին` ժամը 23:25-ի սահմաններում, արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորում է ստացել 1996թ. ծնված Հրաչ Վաղինակի Գևորգյանը:

Նրա վիճակը գնահատվում է բավարար:

 

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ:

 

Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 670 կրակոց:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին