Արցախում համաներում կհայտարարվի - Mediamax.am

6045 դիտում

Արցախում համաներում կհայտարարվի


Լուսանկարը` novostnik.ru


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Բակո Սահակյանն առաջարկել է ԼՂՀ հռչակման 25–րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարել:

Այդ առաջարկն այսօր քննարկվել է Ազգային ժողովում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: 

 

ԼՂՀ Սահմանադրության եւ Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն, նշված առաջարկությունը խորհրդարան է ներկայացվում ԱԺ համապատասխան որոշման նախագծի տեսքով, որը պետք է հավանության արժանանա ԱԺ լիագումար նիստում:

 

Օգոստոսի 25-ին ժամը 11:00-ին կկայանա ԼՂՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան՝ հանրապետության նախագահի առաջարկած օրակարգով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին