ԼՂՀ նախագահը Հարավային Օսիան «եղբայրական պետություն» է անվանել - Mediamax.am

5815 դիտում

ԼՂՀ նախագահը Հարավային Օսիան «եղբայրական պետություն» է անվանել


Արցախի նախագահ Բակո Սահակյանը
Արցախի նախագահ Բակո Սահակյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի ղեկավար Լեոնիդ Տիբիլովին` Անկախության օրվա առթիվ:

«Հարավային Օսիան մեզ համար հանդիսանում է եղբայրական պետություն, որի հետ մենք ունենք շատ ընդհանրություններ պատմության, մշակույթի եւ մեր ժողովուրդների ավանդույթների մեջ: Արցախում բարձր են գնահատում ձեր բարեկամությունը: Անկախ պետականության կերտման ընթացքում Հարավային Օսիայի ժողովուրդն անցել է դժվարին ու փառավոր ուղի՝ ցուցաբերելով իսկական տոկունության եւ հերոսության օրինակ», - ասված է ուղերձում: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին