Միջնորդները՝ «բովանդակային բանակցությունների» հեռանկարի մասին - Mediamax.am

5660 դիտում

Միջնորդները՝ «բովանդակային բանակցությունների» հեռանկարի մասին


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ ունեցած առանձին հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ:

«Հանդիպումների ընթացքում մենք հատուկ ուշադրություն հատկացրեցինք մայիսին Վիեննայում եւ հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներում ընդունված որոշումների իրագործմանը: Մասնավորապես, քննարկեցինք հետագա քայլերը, որոնք կարող են պայմաններ ստեղծել բովանդակային բանակցությունները առաջ տանելու համար: Նաեւ կարծիքներ փոխանակեցինք առաջարկների վերաբերյալ, որոնք կարող են քննարկվել կողմերի միջեւ: Մեր կառավարությունները պատրաստ են հյուրընկալել նախագահների կամ ԱԳ նախարարների հերթական հանդիպումը՝ հարմար պահին: Մենք նախատեսում ենք մոտ ապագայում այցելել տարածաշրջան», - ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին