Հրադադարը խախտվել է 40 անգամ - Mediamax.am

4345 դիտում

Հրադադարը խախտվել է 40 անգամ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ:

Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 450 կրակոց:

 

Արեւելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (40 կրակոց):

 

ՊԲ առաջապահ զորամասերը անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին