Խաղաղ գործընթացը լրջորեն խաթարված է, ասել է Նալբանդյանը - Mediamax.am

5503 դիտում

Խաղաղ գործընթացը լրջորեն խաթարված է, ասել է Նալբանդյանը


Հայաստան ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը
Հայաստան ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստան ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Բաքվի ապրիլյան արկածախնդրությունը մեծ վնաս հասցրեց բանակցություններին։

Այդ մասին նա ասել է՝ սեպտեմբերի 27-ին ելույթով ունենալով Բերքլիի համալսարանում Կալիֆորնիայում։

 

«Ապրիլին Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 1994-1995 թթ. հրադադարի համաձայնագրերը, նախապես ծրագրված լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ՝ հարձակողական սպառազինությունների՝ օդուժի, ծանր հրետանու, համազարկային համակարգերի, տանկերի օգտագործմամբ։ Այս հարձակումն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտումներով։ Բաքվի այս արկածախնդրությունը մեծ վնաս հասցրեց բանակցություններին եւ լրջորեն խաթարեց խաղաղ գործընթացը», - ասել է Էդվարդ Նալբանդյանը։

 

«Մենք համանախագահների հետ միասին ջանքեր ենք գործադրում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ: Այդ նպատակով հարկավոր է հակամարտության խաղաղ կարգավորման հանդեպ վստահության վերականգնումը, ինչը մենք տեսնում ենք ուժի կիրառումը կանխող եւ խաղաղ գործընթացի առաջմղմանը նպաստող պայմանների ստեղծման մեջ: Սա էր մայիսին Վիեննայում եւ հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների գլխավոր նպատակը: Նախեւառաջ, հրամայական է այս գագաթաժողովների ընթացքում արձանագրված եւ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը. առաջին` 1994-1995 թթ.-ի եռակողմ, անժամկետ հրադադարի համաձայնագրերի լիակատար հարգում եւ իրականացում, երկրորդ` հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում, եւ երրորդ` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնում», - շեշտել է Նալբանդյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին