Ժամանակն է ճանաչել ԼՂՀ-ն, Բրյուսելում ասել է Կարեն Միրզոյանը - Mediamax.am

6429 դիտում

Ժամանակն է ճանաչել ԼՂՀ-ն, Բրյուսելում ասել է Կարեն Միրզոյանը


Կարեն Միրզոյանը
Կարեն Միրզոյանը

Լուսանկարը` european-times.com


Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Բրյուսելում հայտարարել է, որ «ժամանակն է ճանաչել ազատ եւ ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը, եւ աջակցել նրա հետեւողական զարգացմանը»:

ԼՂՀ ԱԳՆ-ում նշել են, որ Կարեն Միրզոյանն այս մասին ասել է սեպտեմբերի 27-ին Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակում՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների եւ փորձագետների հետ հանդիպմանը:

 

«Չնայած Ղարաբաղյան շարժման խաղաղ եւ օրինական բնույթին՝ հենց սկզբից Ադրբեջանը մերժեց որեւէ երկխոսություն եւ դիմեց սպառնալիքների լեզվին եւ ահաբեկման քաղաքականությանը, որը հետագայում հանգեցրեց լայնածավալ պատերազմի՝ Լեռնային Ղարաբաղի եւ նրա խաղաղ բնակչության դեմ», - նշել է Կարեն Միրզոյանը:

 

Նա ընդգծել է, որ ԼՂՀ-ն բազմիցս բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից նոր պատերազմի բացահայտ նախապատրաստության մասին, սակայն միջազգային հանրությունը անհաղորդ է մնացել այդ զգուշացումներին։

 

«Ադրբեջանի անպատժելիությունը հանգեցրեց ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը»,- ասել է Կարեն Միրզոյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին