Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պատրաստ չեն, ասել է Քերին - Mediamax.am

5709 դիտում

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պատրաստ չեն, ասել է Քերին


Լուսանկարը` US Department of State


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պատրաստ չեն կարգավորել ԼՂ հակամարտությունը:

Ամերիկյան դիվանգիտության ղեկավարն այդ մասին ասել է սեպտեմբերի 29-ին՝ ելույթ ունենալով Aspen Institute հաստատության եւ Atlantic ամսագրի կողմից կազմակերպված քննարկմանը:

 

Մեդիամաքսը նշում է, որ Քերին ԼՂ հակամարտության մասին խոսել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը մեկնաբանելուց հետո:

 

«Այսօր աշխարհում կան որոշ սառեցված հակամարտություններ: Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջան-Հայաստանը, որտեղ հիմա չեք կարող [առաջընթաց-խմբ.] տեսնել, որովհետեւ առաջնորդները պատրաստ չեն եւ լարվածություն կա», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

 

Այնուհետեւ Քերին շարունակել է.

 

«Կան որոշակի [խնդիրներ-խմբ.], որոնք բարդ են, բայց կարող են լուծվել, եթե մարդիկ որոշումներ են կայացնում: Կարծում եմ, որ Իսրայելի եւ Պաղեստինի հակամարտությունը եւս այդ խնդիրներից է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին