Բանակցությունները փակուղում չեն, կարծում են Երեւանում - Mediamax.am

6604 դիտում

Բանակցությունները փակուղում չեն, կարծում են Երեւանում


Արտակ Զաքարյանը
Արտակ Զաքարյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն այսօր ասել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության գործընթացներում փոփոխությունների անհրաժեշտություն չկա:

«Մեր կողմից վարվող արտաքին քաղաքականությունը երաշխավորում է բավարար, որոշ տեղերում նաեւ լիարժեք հնարավորություններ՝ ապահովելու Հայաստանի բնականոն գործակցությունը միջազգային հարթակներում եւ տարածաշրջանում ապահովել խաղաղ զարգացումների ռեսուրսներ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արտակ Զաքարյանը:

 

Նա ընդգծել է, որ Հայաստանի հետ համագործակցող երկրները եւ միջազգային կառույցները «լիարժեք ընկալում եւ ընդունում են Հայաստանի վարած բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը»:

 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին՝ պատգամավորն նշել է, որ «գործընթացն այս պահին գտնվում է ռացիոնալ փուլում»:

 

«Բանակցությունները գտնվում են սպասողական վիճակում, դրանք փակուղում չեն: ԼՂ խնդիրն ունի մեկ անհրաժեշտություն՝ վերականգնել խաղաղ կարգավորման միջավայրը,- ասել է Արտակ Զաքարյանը: -Գուցե Ադրբեջանի համար բանակցությունները փակուղում են, բայց մեզ համար գոյություն ունի լուծում, որը ձեռք է բերվել նախագահների վերջին երկու հանդիպումների ժամանակ: Դա է խնդրի ամենախաղաղ լուծման ճանապարհը»:

 

Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման մասին՝ ԱԺ պատգամավորն ասել է, որ «այն հնարավոր կլինի, երբ հարմարեցվեն օրակարգերը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին