Ադրբեջանը խճճվել է իր մոտեցումների մեջ, ասել է Նալբանդյանը - Mediamax.am

6182 դիտում

Ադրբեջանը խճճվել է իր մոտեցումների մեջ, ասել է Նալբանդյանը


ՀՀ ԱԳ նախարար ղեկավար Էդվարդ Նալբանդյանը
ՀՀ ԱԳ նախարար ղեկավար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար ղեկավար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Ադրբեջանում այն աստիճան են կորցրել իրականության զգացումը, որ իրենց հնարած միֆերը փորձում են հրամցնել ոչ միայն սեփական, այլեւ միջազգային հանրությանը:

Այս մասին նա ասել է Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը:

 

«Ադրբեջանի ղեկավարությունը իր վերջին հայտարարություններում պնդում է, թե եռանախագահների առաջարկությունները համահունչ են իրենց մոտեցումների հետ: Բայց այս հայտարարություններից ընդամենը օրեր առաջ Ադրբեջանի նախագահը խոստովանեց, որ միջազգային հանրությունը իրեն ստիպում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ նա ընդդիմանում է»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

 

ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը «խճճվել է իր մոտեցումների մեջ, եւ նրան օգնություն է հարկավոր այդ վիճակից դուրս գալու համար»:

 

«Հիմնահարցի հանգուցալուծման համար Ադրբեջանը պետք է ընդունի այն միջազգային միջնորդական օգնությունը, որն առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները ու Ֆրանսիան»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին