Վիգեն Սարգսյանն ու Մովսես Հակոբյանն Արցախում են - Mediamax.am

7631 դիտում

Վիգեն Սարգսյանն ու Մովսես Հակոբյանն Արցախում են


Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին եւ ՀՀ նախագահի խորհրդական, նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանին:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունում նշել են, որ հանդիպմանը քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

 

Բակո Սահակյանը Վիգեն Սարգսյանին եւ Մովսես Հակոբյանին մաղթել է հաջողություններ երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում:

 

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին