Շուշիում նոր մանկական խաղահրապարակ է բացվել - Mediamax.am

2452 դիտում

Շուշիում նոր մանկական խաղահրապարակ է բացվել


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Շուշիի Պռոշյան փողոցում բացվել է նոր մանկական խաղահրապարակ, որը Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի նվերն է քաղաքին:

Խաղահրապարակը բացվել է Աջափնյակ վարչական շրջանի եւ Շուշիի շրջանի վարչակազմի միջեւ կնքված համագործակցության հուշագրի շրջանակում, հաղորդում են Երեւանի քաղաքապետարանից:

 

Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանն ասել է, որ նախնական պայմանավորվածության համաձայն՝ խաղահրապարակը պետք է կառուցվեր համատեղ միջոցներով, սակայն Երեւանի քաղաքապետի որոշմամբ նախագիծը կյանքի է կոչվել բացառապես Աջափնյակ վարչական շրջանի հատկացրած միջոցներով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին