Նալբանդյանն ու Էրոն քննարկել են ԼՂ խնդիրը - Mediamax.am

6755 դիտում

Նալբանդյանն ու Էրոն քննարկել են ԼՂ խնդիրը


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Մարկ Էրոյի հետ Փարիզում քննարկում է ունեցել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ։

ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանն ամիսներ շարունակ մերժում է իրականացնել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները:

 

«Ադրբեջանը հետեւողականորեն սրում է իրավիճակը շփման գծում՝ դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջմղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին