Կարասինն ու Վիսկոնտին քննարկել են ԼՂ խնդիրը - Mediamax.am

5338 դիտում

Կարասինն ու Վիսկոնտին քննարկել են ԼՂ խնդիրը


Լուսանկարը` http://news-front.info/


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին:

 

ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ զրույցն ընթացել է ավանդական վստահության մթնոլորտում: Քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը, այդ թվում՝ ԼՂ հարցով ռուս-ֆրանսիական համագործակցությունը:

 

Նոյեմբերի 24-ին կայացած հանդիպմանը ներկա են եղել նաեւ ֆրանսիացի նախկին համանախագահ Պիեռ Անդրիոն եւ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին