Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արեւելյան հատվածում - Mediamax.am

3863 դիտում

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արեւելյան հատվածում


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

ՊԲ հաղորդագրության համաձայն, առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնագծի արեւելյան հատվածում, որտեղ, բացի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կիրառել է նաեւ 60 եւ 82 մմ-ոց ականանետեր (9 արկ) եւ հաստոցավոր ավտոմատ նռնականետ (1 արկ):

 

Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում, ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 125 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:

 

Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայկական կողմը կորուստ չի ունեցել:

 

Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին