Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց - Mediamax.am

1743 դիտում

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 90 անգամ:

Տարբեր տրամաչափի զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

 

Հատկապես ինտեսիվ խախտումներ են եղել դիպուկահար զենքերից (շուրջ 80 կրակոց): Արեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 մմ-ոց ականանետ (1 արկ):

 

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ եւ վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

 

Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը հանգիստ է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին