Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել Ակնայի հատվածում - Mediamax.am

1865 դիտում

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել Ակնայի հատվածում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ:

Հայկական  դիրքերի ուղղությամբ արձակել է 1000-ից ավելի կրակոց:

 

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնագծի արեւելյան (Ակնա) հատվածում:

 

Ադրբեջանը կիրառել է նաեւ դիպուկահար հրացաններ (54 կրակոց), իսկ հարավարեւելյան (Մարտունի) պաշտպանական ուղղությամբ` հաստոցավոր ավտոմատ նռնականետ (4 արկ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին